It looks like you may be having problems playing this video. If so, please try restarting your browser.
Close
app-facebook
Facebook Watch
Video Unavailable
Sorry, this video could not be played.

Որոնք են այն առաջնային քայլերը, որոնք կօգնեն մեզ դուրս գալ այս ծանրագույն իրավիճակից:
• Իրական առաջնորդների գլխավորությամբ մեր ներսում միավորել բոլոր նրանց, ովքեր պատրաստ են մինչև վերջ պայքարել հանուն ազատ, անվտանգ ու հայկական Արցախի:

• Հասկանալ, թե ինչպես կարող ենք տարբեր միջազգային դերակատարների հետ ճիշտ աշխատել, գտնել շահերի հատման կետերը և դրանք օգտագործել հօգուտ մեզ, ոչ թե անդադար քննադատել:

...

• Անել ամեն ինչ՝ նոյեմբերի 9-ի հայտարարությանը վերադառնալու համար, որպեսզի հեռացվի ադրբեջանական ապօրինի անցակետը և ապահովվի արցախցիների ազատ տեղաշարժը դեպի Հայաստան:

Սրան հասնելու համար Հայաստանի Հանրապետության վարչապետը պետք է հրաժարվի Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին իր հայտարարություններից: Դա չի օգնում ո՛չ բանակցային գործընթացին, ո՛չ էլ Հայաստանի համար խաղաղություն ապահովելուն։ Հայաստանի վարչապետը պետք է գիտակցի, որ քաղաքական մեծ սխալ է գործում և ամեն կերպ փորձի գտնել այդ սխալն ուղղելու հնարավորությունը։ Այդ սխալը չուղղելն աղետալի հետևանքներ է ունենալու Հայաստանի և Արցախի համար։

Մնացածը՝ 24News/BLOG-ի հետ հարցազրույցում

See more